ՀԱՀ-ը դիմել է ՄԱԿ-ին՝ Իրանին Umkhonto ԶՀՀ-ներ վաճառելու թույլտվություն ստանալու. ԶԼՄ-ներ

Հարավաֆրիկյան Հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ին՝ Իրանին ծովային բազավորման Umkhonto զենիթահրթիռային համալիրներ վաճառելու թույլտվություն ստանալու համար։  Գործարքը կարող է արժենալ շուրջ 118 մլն դոլար։ Այս մասին մարտի 19-ին հայտնել է հարավաֆրիկյան The Rapport թերթը։ Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Պայմանագիրը համալիրներն արտադրող հարավաֆրիկյան  Denel Dynamics ընկերության երբևէ ունեցած ամենամեծ գործարքը կարող է լինել։

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին պաշտոնական այցով Իրանում էր Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարար Մափիսա Նքակուլան։ Հանդիպման ավարտին  կողմերը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել։

Umkhonto ԶՀՀ-ի փորձարկում

Umkhonto ԶՀՀ-ի փորձարկում

Umkhonto ԶՀՀ-ների արտադրությունը սկսվել է 1993 թվականից: Համակարգն առաջին անգամ փորձարկվել է 2005 թվականին։ Նախատեսված է ինքնաթիռներ, ուղղաթիռներ, թևավոր հրթիռներ խոցելու համար։ Umkhonto ԶՀՀ-ի հրթիռի արագությունը 2469 կմ/ժ է, թիրախի առավելագույն հեռավորությունը 12 կմ է,  առավելագույն բարձրությունը՝ 10 կմ։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Ռուսաստանը ավարտեց պայմանագրով նախատեսված Ս-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Իրանին։ Գործարքի արժեքը կազմել է 1 մլրդ դոլար։ Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ  Իրանը ստացել է 4 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգ: Համալիրները առաջին անգամ փորձարկվել են 2017-ի մարտին։

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Իրանը արտադրել է նաև նաև Ս-300-ի իրանական տարբերակը՝ «Բավար-373-ը», այժմ կատարվում են համակարգի փորձարկումներ,նախատեսվում է դրանք ավարտել 2017-ի մայիսին։

Իրանական արտադրության հրթիռային համակրգերից են նաև «Մարսադ». «Թալաշ» ԶՀՀ-ները և այլն։

Նշենք, որ ՄԱԿ-Ի ԱԽ 2231 բանաձևով` 2015թ. հուլիսի 20-ից 2020թ. հոկտեմբերի 18-ը տանկեր, զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, հրթիռային համակարգեր Իրանը  կարող է ձեռք բերել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնությամբ:

Umkhonto ԶՀՀ-ի հրթիռը

Umkhonto ԶՀՀ-ի հրթիռը

Իրանական արտադրության «Մարսադ» զենիթահրթիռային համալիրը Իրանի ՀՕՊ զորավարժությանը

Իրանական արտադրության «Մարսադ» զենիթահրթիռային համալիրը Իրանի ՀՕՊ զորավարժությանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *