Ֆրանսիան ավարտել է խաղաղապահ առաքելությունը Աֆղանստանում

Նոյեմբերի 20-ին Ֆրանսիան դուրս է բերել իր զորքը Աֆղանստանի Քապիս նահանգի Նիջրաբ բազայից, որը ֆրանսիական վերջին ֆորպոստն էր մայրաքաղաք Քաբուլի սահմաններից դուրս:

Այսպիսով, ըստ Ֆրանս Պրես գործակալության, Ֆրանսիան ավարտում է իր մարտական առաքելությունը Աֆղանստանում՝ 11 տարի տևած գործողությունների ընթացքում ունենալով 88 զոհ (ֆրանսիական ուժերը Աֆղանստան են մտել 2001-ի ավարտին):

Ներկայումս Աֆղանստանում 2,2 հազար ֆրանսիացի զինծառայող կա, որոնցից 700-ը հայրենիք կվերադառնա ընթացիկ տարվա ավարտին, մյուսները կմնան Աֆղանստանում՝ ոչ մարտական անհրաժեշտ առաջադրանքներ կատարելու (բանակային գույքի տեղափոխման, աֆղան զինվորականների պատրաստման աշխատանքներ և այլն):

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նախատեսում էր ֆրանսիական ուժերը դուրս բերել Աֆղանստանից 2013-ին, ներկայիս նախագահը արագացրել է այդ գործընթացը՝ հաշվի առնելով Անվտանգության աջակցման միջազգային ուժերի դեմ այդ երկրում հարձակումների աճը:

Կոալիցիոն ուժերի ամբողջական դուրսբերումը Աֆղանստանից նախատեսված է 2014-ի ավարտին:

Աղբյուր՝ http://korrespondent.net/world/1427958-franciya-zavershila-boevuyu-missiyu-v-afganistane

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *