ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում ներդրվում են հոգեբանական պատրաստության վարժանքներ

Մարտի 19-ին ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումների մասնակցությամբ առաջին անգամ անցկացվել են «մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի հոգեբանական պատրաստության» վարժանքներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ զինծառայողներ

ՌԴ ԶՈւ ՀՌՇ զինծառայողներ

Ռուսաստանի Ռոստովի շրջանի Կադամովսկի զորավարժարանումա նցկացված վարժանքներին ներգրավվել են հարավային ռազմական շրջանի 100 զինծառայող, շուրջ 20 միավոր զինտեխնիկա:

Վարժանքներին ներգրավվել են նաև ռազմական հոգեբաններ, զինծառայողներին ուսուցանել են իրական մարտական գործողությունների ընթացքում սթրեսի նվազեցման մեխանիզմները:

Հետագայւոմ նախատեսվում է իրականացնել նմանատիպ ավելի մասշտաբային վարժանքներ: Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ ՀՌՇ կազմում է նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ զինծառայողները՝ զորավարժության ընթացքում

ՌԴ ԶՈւ ՀՌՇ զինծառայողները՝ զորավարժության ընթացքում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *