ԱՄՆ նավատորմը 3 դեսանտանավ է ուղարկել Իսրայելի ափերի մոտ

ԱՄՆ-ն 3 դեսանտանավ է ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատված, որպեսզի պատրաստ լինի Իսրայելում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին դուրս բերել, եթե դրա անհրաժեշտությունը լինի,- հայտնում է CNN գործակալությունը: Միջերկրական ծով մեկնած նավերն են LHD-7 «Այվո Ջիման», LPD-21 «Նյու Յորքը» և LSD-44 «Գունսթոն Հալը»:

Միացյալ Նահանգների պաշտոնյաներն ընդգծել են, որ ներկա պահին տարհանում չի նախատեսում: Ցանկացողները կարող են լքել Իսրայելը ավիաուղիների միջոցով: Պաշտոնյաները նաև հայտնել են, որ նավերը ռազմական գործողություններին չեն մասնակցելու և միայն օգտագործվելու են Ամերիկայի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար:

Նավերի Միջերկրական ծովում տեղակայման որոշման անմիջական ազդեցությունը զգացել են նավերի վրա գտնվող 2500 ԱՄՆ ծովային հետևակայիները, ովքեր պետք է նոյեմբերի վերջին վերադառնային: ԱՄՆ զինված ուժերը ներկայումս Իսրայելի ափին 3-4 ռազմանավ ունեն, որոնք նախատեսված են բալիստիկ հրթիռները ոչնչացնելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *