Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգները և հրետանավորները վարժանքներ են կատարել

Մարտի 17-ին Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգային և հրետանային ստորաբաժանումները Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների վերջին փուլում մշակել են պայմանական հակառակորդի կառավարման կետերի և մոտոհետևակազորի ոչնչացման վարժանքներ:Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգային և հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են կատարել

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգային և հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են կատարել

Վարժանքներին ներգրավվել է ռազմաբազային շուրջ 700 զինծառայող, 100 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում նաև «ԿամԱԶ» զրահապատ մեքենաներ:

Սցենարի համաձայն՝ հրետանավորները 155 մմ-ոց «Ակացիա» ինքնագնաց հաուբիցով, 122մմ-ոց «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանով և 122 մմ-ոց  ականետներով ոչնչացրել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետերը և հրետանային դիրքերը, որոնց հայտնաբերման համար օգտագործվել էին «Օրլան», «Զաստավ» ԱԹՍ-ներ:

Կրակային վարժանքներից հետո մոտոհրաձիգները ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչների կիրառմամբ հակագրոհ են կազմակերպել պայմանական հակառակորդի խմբավորման թիրախները ոչնչացնելու համար:

Զորավարժության ավարտը անցկացվել է «Նագվալաու» զորավարժարանում, որտեղ տեղադրված են եղել ավելի քան 1000 թիրախ, որոնք հակառակորդի կենդանի ուժի, զրահատեխնիկայի, սպառազինության դեր են կատարել: Իմիտացիայի կիրառումը հնարավորություն է տվել ստեղծել մարտականին մաքսիմալ մոտ իրավիճակ:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Աբխազիայում ռազմաբազայի զինծառայողները մշակել են պայմանական հակառակորդի հարձակումը հետ մղելու համար նախապատրաստական և պաշտպանության անցման առաջադրանքներ:

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումները մեկնարկել են մարտի 13-ին։ Ստուգումներին ներգրավված են շուրջ 6000 զինծառայող և 1500 միավոր զինտեխնիկա: Ստուգումների ընթացքում վարժանքներ է անցկացվում նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *