Սիրիան հրթիռակոծել է Իսրայելի տարածքը՝ ի պատասխան Իսրայելի օդուժի գործողությունների

Մարտի 17-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի օդուժի ինքնաթիռները հարվածել են Սիրիայում մի քանի թիրախների, ինչից հետո Սիրիայից մի քանի զենիթային հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածք: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: 

Իսրայելի ՊՆ հայտնել է, որ Սիրիայի տարածքից արձակված հրթիռներից մեկը որսացել են Իսրայելի ՀՕՊ զորքերը: Դեպքի հետևանքով Իսրայելի օդուժի ինքնաթիռները չեն վնասվել, կորուստներ չկան:

Իսրայելական Times of Israel լրատվակայքի փոխանցմամբ՝ հրթիռներից մեկը որսացել են իսրայելական Arrow հակահրթռիային համակարգի միջոցով: Աղբյուրը պնդում է, որ ՊՆ նմանատիպ հայտարարություն հազվադեպ է անում: Բացի այդ, մի քանի աղբյուրներ նշում են «Իսրայելի օդուժը հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ» շիայական խմբավորմանը զենքի մատակարարումը կանխելու համար»:

Հրթիռները արձակվել են Սիրիայի արևելյան հատվածից և ընկել Իսրայելի տարածք: Ըստ իսրայելական աղբյուրները դրանք եղել են Ս-200 (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SA-5) զենիթահրթիեային համակարգերի հրթռիներ:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարիներին Իսրայելին արդեն մի քանի անգամ մեղադրել են Սիրիայի տարածքում հարվածներ հասցնելու համար։ Մասնավորապես 2016-ի սեպտեմբերի 14-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները 2 ավիահարված էին հասցրել Սիրիայի Ղունայտռա նահանգում տեղակայված սիրիական կառավարական ուժերի հրետանային բազային:

Իսկ ավելի վաղ՝ սեպտեմբերի 13-ին, Իսրայելի ՌՕՈւ-ն գործողություններ էր իրականացրել Սիրիայի տարածքում, որից հետո Սիրիայի բանակի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ  Սիրիայի զինված ուժերը  խոցել են Իսրայելի ՌՕՈւ մեկ ինքնաթիռ և մեկ անօդաչու թռչող սարք, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է ինքնաթիռի խոցվելու մասին լուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *