Իրադրությունը Հյուսիսային Կովկասում. 20 նոյեմբերի

Դաղստանի Կարաբուդախքենդի շրջանի Գուբդեն գյուղում ավարտվել է Դաղստանի ՆԳՆ և ՕՄՕն-ի աշխատակիցների այս գիշեր ձեռնարկած հատուկ գործողության ակտիվ փուլը: Վնասազերծվել են գյուղի տներից մեկում արգելափակված երկու զինյալները: Այդ մասին տեղեկացնում է Դաղստանի մամլո ծառայությունը:

Իրավապահների և զինյալների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է Մոսկվայի մարզի ՆԳ վարչության ՕՄՕՆ-ի «Զուբր» վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան Վլադիմիր Զոլոտուխինը, նույն վաշտի ենթասպաներից մեկը վիրավորվել է:

Աղբյուր՝ http://www.riadagestan.ru/news/2012/11/20/146425
 

***

Չեչնիայի Գրոզնիի շրջանի Ալխան-Կալա բնակավայրում ուժայինները հանրապետության 1987-1992 թվականներին ծնված չորս բնակիչ են ձերբակալել, ովքեր մեղադրվում են առավել ծանր հանցագործությունների կատարման համար: Հաղորդվում է, որ ձերբակալվածները մասնակից են օգոստոսին ոստիկանական «ՎԱԶ-21115» մակնիշի ավտոմեքենայի գնդակոծությանը, ինչի հետևանքով չորս ոստիկան էր զոհվել:

Մեղադրյալներից մեկը ոստիկաններին հայտնել է իրեն պատկանող զինամթերքի թաքստոցի գտնվելու վայրը, որտեղից երեք ինքնաձիգ, նռնակ, մոտ 400 փափմուշտ, հինգ դիմակ և Կալաշնիկովի ինքնաձիգի խլացուցիչ է առգրավվել: Ոստիկանները նույն վայրում հայտնաբերել են նաև «ՎԱԶ-2107» մանկնիշի ավտոմեքենա, որը նման է հանցագործության ժամանակ օգտագործված մեքենային:

Ավելի վաղ՝ Աստրախանում հատուկ գործողության ժամանակ Չեչնիայի երկու քաղաքացի (մայր ու որդի) է ձերբակալվել: Վերջիններս մեղադրվում են ընթացիկ տարվա օգոստոսին ՕՄՕՆ-ի աշխատակիցների սպանության համար:

Աղբյուր՝ http://www.rosbalt.ru/federal/2012/11/19/1060755.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *