Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամկազմից ևս մի քանիսին են ձերբակալել

Մարտի 16-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ՆԳՆ առափնյա անվտանգության ուժերի սևծովյան շրջանի նախկին հրամանատարին, ինչպես նաև նույն շրջանի ավիացիայի հրամանատարին: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալության կայքը:

Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի սևծովյան շրջանի նախկին հրամանատար, գնդապետ Մուրադ Օզեր

Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի սևծովյան շրջանի նախկին հրամանատար, գնդապետ Մուրադ Օզեր

Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամկազմից գնդապետ Մուրադ Օզերին թոշակի էին ուղարկել դեռևս 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այժմ նրան, ինչպես նաև ևս 15 այլլ սպաների և ենթասպաների ձերբակալել և մեղադրում են հեղաշրջման փորձին ներգրավվելու, «գյուլենական ահաբեկչական կառույցին անդամակցելու» համար:

Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել էր նաև առափնյա անվտանգության ուժերի հրամանատարը: Իսկ կառույցը ժանդարմերիայի հրամանատարության հետ հանվել են ԶՈւ ԳՇ ենթակայությունից և դրվել ներքին գործերի նախարարության ենթակայության տակ:

Ավելացնենք, որ 2016 թ. դեկտեմբերի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ երկրի զինված ուժերի հեռացվել է շուրջ 22,085 մարդ, որից 16,409-ը ռազմական դպրոցների կուրսանտներն են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *