ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

Մարտի 14-ին «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը ՀՀ զինված ուժերում» ԵԽ ծրագրի շրջանակում ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը հանդիպել է կարիքների գնահատման փորձագիտական խմբի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի հանդիպումը կարիքների գնահատման փորձագիտական խմբի հետ:

ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի հանդիպումը կարիքների գնահատման փորձագիտական խմբի հետ

Հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ զինված ուժերի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, առկա խնդիրները, նախատեսվող բարեփոխումները, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ որոշակի օրենքներում և իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները:

Փորձագիտական խմբի նպատակն է շահառուների հետ հանդիպումների միջոցով վեր հանել օրենսդրական, իրավակիրառական պրակտիկայի և ուսումնամեթոդական բնույթի խնդիրները:

Խմբի անդամները հանդիպել են նաև ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության, ՊՆ ռազմական ոստիկանության, Հանրապետական զինկոմիսարիատի, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագրի» և դրանում ներառված զինված ուժերում մարդու իրավունքների ու դրանց պաշտպանության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2017-2021թթ. ռազմավարության և միջոցառումների ծրագրի» հետ կապված հարցեր:

One response to “ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *