Ականի պայթյունից սպանվել է Թուրքիայի ժանդարմերիայի 2 զինծառայող

Մարտի 15-ի առավոտյան Թուրքիայի հարավում՝ Դիարբեքիր-Մարդին ճանապարհին, երկրի ժանդարմերիայի զինծառայողների կողմից ականների և պայթուցիկ սարքերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է եղել, սպանվել է ժանդարմերիայի 2 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի հարավում պայթյունի հետևանքով սպանվել է ժանդարմերիայի 2 զինծառայող

Թուրքիայի հարավում պայթյունի հետևանքով սպանվել է ժանդարմերիայի 2 զինծառայող

Թուրքական կողմի պայթյունի համար մեղադրում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներին: Սպանված զինծառայողները ծառայություն էին կատարում Թուրքիայի հարավարևմտյան Անթալիա նահանգի Ակսու գավառի ժանդարմերիայի հրամանատարությունում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավային և հարավարևելյան նահանգներում Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են 2015-ի ամռանից:

Նշենք, որ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում: Սպանվածներից 323 հոգին քաղաքացիական է, 799 հոգի՝ Թուրքիայի ուժային կառույցներում ծառայող: Բացի այդ Թուրքիայի հարավարևելքում մի շարք բնակավայրեր վերածվել են ավերակների:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *