Տաջիկստանի ՌԴ ԶՈւ ռազմաբազայում անցկացվել է հակաահաբեկչական զորավարժություն

Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռուսաստանյան ռազմաբազայի օդաչուները զորավարժության ժամանակ  Մի-8 և Մի-24 ուղղաթիռներով ոչնչացրել են պայմանական ահաբեկիչների տեխնիկան, զինապահեստը և ճամբարը։ Այս մասին մարտի 15-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանյան Մի-8ՄՏՎ-5 բազմանպատակային բեռնատար ուղղաթիռ

Ռուսաստանյան Մի-8ՄՏՎ-5 բազմանպատակային բեռնատար ուղղաթիռ

Վարժանքներին ուղղաթիռների անձնակազմերը  պայմանական հակառակորդի ցամքային թիրախների ուղղությամբ արձակել են չկառավարվող ավիացիոն հրթիռներ և ռմբակոծել են նրանց օբյեկտները։

Վարժանքների ընթացքում արձակվել է շուրջ 50 հրթիռ, 10-ից ավելի ավիառումբ։

Նշենք, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչը մտահոգություն է առաջացնում, որ հարավից՝ Աֆղանստանից, այդ երկիր կարող են ներխուժել ինչպես «Թալիբանի», այնպես էլ՝ «Իսլամական պետության» զինյալները: Այս պատճառով Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժություններն անցկացվում են պարբերաբար:

Տաջիկստանում ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է Ռուսաստանի  և Տաջիկստանի միջև 2004-ին կնքված համաձայանգրով՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։ 2012-ի բանակցություններից հետո երկու պետությունները ստորագրել են համաձայնագիր, որով ՌԴ ռազմաբազան Տաջիկստանում կշարունակի մնալ մինչև 2042 թվականը։ Ռազմաբազայում ծառայում է ՌԴ զինված ուժերի շուրջ 7,5 հազար զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *