Աստանայի սիրիական բանակացությունները երկարաձգել են ևս մեկ օրով

Մարտի 14-ից Ղազախստանում մեկնարկած սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները կշարունակվեն նաև մարտի 16-ին: Բանակցող կողմերը սպասում են Սիրիայի կառավարության դեմ կռվող որոշ զինյալ խմբավորումների ներկայացուցիչների ժամանմանը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Ղազախստանը»՝ փոխանցելով Ղազախստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը:

Զինյալների որոշ ներկայացուցիչներ ժամանել են մարտի 15-ին:

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ.

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ.

Մինչ այդ Աստանայում բանակցում են միայն հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի կառավարության ներկայացուցիչները: Մարտի 15-ին նախատեսված է նշված երկրների (բացառությամբ Սիրիայի) ԱԳՆ ղեկավարի ելույթը, որտեղ կմանրամասնեն քննարկումների ընթացքը:

Մարտի 14-ին ռուսաստանյան կողմը նշում էր, որ իրենք քննարկման սեղանին են դրել Սիրիայի սահմանադրության կազմման համար հանձնաժողովի ստեղծման հարցը: Հնարավոր է, որ ներկայում քննարկումները հիմնականում հենց այդ մասով են:

Աստանայի բանակցությունների արդեն 3-րդ փուլում պետք է նույնպես քննարկվեին Սիրիայի կառավարության և որոշ «ոչ ահաբեկչական» համարվող զինյալների միջև հրադադարի հաստատման, պահպանման պայմանները:

Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքի արվարձանում

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ

Սակայն քննարկումներից մի քանի օր առաջ այդ զինյալների ներկայացուցիչները նշել էին, որ բանակցությունները պետք է հետաձգվեն մինչև մարտի 20-ին հրադադարի ժամկետի ավարտը, երբ կզգացվի, թե այն ինչպես է հաջողվում պահպանել: Սիրիական զինյալները դժգոհում են, որ կառավարությունն անընդհատ խախտում է այն: Սակայն նմանատիպ մեղադրանքներով հանդես է գալիս նաև Սիրիայի կառավարությունը:

Բացի այս, չի բացառվում, որ կողմերը քննարկում են նաև Սիրիայի հյուսիսում՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների նկլատմամաբ Թուրքիայի հավակնությունները: Սակայն այս հարցում Աստանան չի կարող շատ օգտակար լինել, քանի որ քրադական նշված ազդեցիկ ուժերը ներկայացված են: Առհասարակ, ներկայացված զինյալները, ընդդիմադիրները այսօր Սիրիայի տարածքում գրեթե ազդեցությունը կորցրած ուժերն են, ինչը նույնպես խանգարում է կառուցողական բանակցությունների անցկացմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *