Մարտի 10-ի հրամանագրերից մեկով Բելառուսի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն հաստատել է Ռուսաստանի և Բելառուսի միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը: Լուկաշենկոյի հրամանագիրը մարտի 14-ին հրապարակվել է Բելառուսի իրավական տեղեկատու կայքում:
Հրամանագրում, սակայն, չի բացահայտվում արձանագրության բովանդակությունը և չի նշվում, թե ինչ փոփոխություններ են կատարվելու համաձայնագրում:
Ավելի վաղ՝ փետրվարին, Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել էր Բելառուսում ռազմաբազա ստեղծելու փոխարեն իրենց տրամադրել 20 ինքնաթիռ:
Համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի մասին համաձայնագիրը կողմերը ստորագրել են դեռևս 2009 թվականին: Դրանով նախատեսված է, որ կողմերն միացնում են իրենց ՀՕՊ համակարգերը և համատեղ հերթապահություն իրականացնում: Այս համաձայնագրի հիման վրա Ռուսաստանը հետագայում Բելառուսին անհատույց տրամադրել է Ս-300ՊՍ հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ավելի ուշ արդիականացրել է ու վերադարձել:
Նույն պայմաններով Ռուսաստանն անվարձահատույց Ս-300 համակարգեր է տրամադրել Ղազախստանին:
Հայաստանը նույնպես Ռուսաստանի հետ կնքել է տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիր, սակայն հունիսին հայաստանյան «Պանարմենիան» լրատվակայքի հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ համաձայնագրով չի նախատեսվում Հայաստանի Հանրապետությանը Ս-300 զենիթային հրթիռային համալիրների անվճար տրամադրում: