Զինծառայության մեկնեցին աշնանային զորակոչի առաջին նորակոչիկները

Նոյեմբերի 19-ին սկսվել է աշնանային զորակոչը:

Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների, զորակոչիկների ծնողների ու հարազատների հետ մասնակցել է Սարդարապատի հուշահամալիրի տարածքում տեղի ունեցած՝ 2012 թվականի աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող առաջին նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառման ընթացքում պաշտպանության նախարարը շնորհակալական նամակները է հանձնել Արմավիրի մարզից զինծառայության զորակոչված և ԶՈՒ-ում բարեխղճորեն ծառայող մի շարք զինծառայողների ծնողների:

Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը ասել է, որ գերատեսչությունը հետևողական է զորակոչի անցկացման աշխատանքներում. նախարարի խոսքով՝ բարձրացվել է մարզային բժշկական հանձնաժողովների աշխատանքի մակարդակը, լուրջ աշխատանքներ են տարվում նաև ՊՆ ռազմական ոստիկանության կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *