Ռազմական ոստիկանությունը ՌԴ-ում արդեն գործում է

Ռազմական ոստիկանության համակարգն Ռուսաստանում ձևավորված է և գործում է: Արդեն ձևավորված են կառավարչական բոլոր կառույցները, տարածքային մարմինները և շուրջ 140 պարետային կետեր, իսկ ոլորտը կարգավորող օրինագիծը ներկայումս պետական իշխանության շահագրգիռ մարմինների կողմից համապատասխանեցման փուլում է:

Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ ՊՆ ՌՈ Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Անդրեյ Նեչաևը՝ մեկնաբանելով մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ում ռազմական ոստիկանություն առայժմ չի լինի:

Նեչաևի խոսքով՝ ռազմական ոստիկանության համակարգը վերջնականապես ձևավորված կլինի 2014-ին:

Նշենք, որ ռազմական ոստիկանության համակարգի ձևավորման մասին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր նախորդ տարվա հուլիսին: ՌՈ հիմնական նպատակն է պայքարել բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների (дедовщинa) և ռազմական ունեցվածքի հափշտակման դեմ:

Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121119/911311765.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *