ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները վարժանքներ են անում Հայաստանում

Մարտի 13-ից Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի շուրջ 2000 զինծառայող մարտական կրակով ուղեկցվող հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացնում Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Մարտի 13-ին Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի 2000 զինծառայող վարժանքներ է սկսել

Մարտի 13-ին Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի 2000 զինծառայող վարժանքներ է սկսել

Մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հետախուզական և զենիթահրթիռային ստորաբաժանումները ոտքի են հանվել տագնապով, այնուհետև 30 և 100 կմ երթեր են իրականացրել զորավարժարաններում:

Վարժանքներին ներգրավված է 500 միավոր զինտեխնիկա, այդ թվում նաև՝ հետախուզական համալիրներ, անօդաչու թռչող սարքեր, ավիացիա:

Զորավարժությունն ընթացքում ղեկավարող մարմինները իրականացնելու են իրադրության գնահատման, պաշտպանական մարտի և հարձակման անցնելու ընթացքում որոշումներ կայացնելու և զորքերի ղեկավարման առաջադրանքներ: Վարժանքները ուղեկցվելու են մարտական հրաձգությամբ:

Մի-24 հարվածային, Մի-8ՄՏ բազմանպատակային ուղղաթիռների և ՄիԳ-29 կործանիչների, հակաօդային պաշտպանության «Ստրելա 10» ԶՀՀ-ի,  ԻԳԼԱ դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և հրետանու կրակային աջակցությամբ մշակվելու են պաշտպանության և հետագա հարձակման գործողություններ:

Նշենք, որ մարտի 13-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներ են անցկացվում Ռուսաստանի հարավում: Ստուգումներին ներգրավված են շուրջ 6000 զինծառայող և 1500 միավոր զինտեխնիկա:

Հիմնական նպատակն է ստուգել, թե ինչքանով են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները  պատրաստ իրականացնել հատուկ առաջադրանքներ, ինչպես նաև ստուգել մարտական պատրաստությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *