Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում հանկարծակի ստուգումներ են անցկացվում

Մարտի 13-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներ, որոնց ներգրավված են շուրջ 6000 զինծառայող և 1500 միավոր զինտեխնիկա: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում հանկարծակի ստուգումներ են անցկացվում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում հանկարծակի ստուգումներ են անցկացվում

Ռուսաստանի ԶՈւ ՀՌՇ հրամանատարը հրահանգով հանկարծակի ստուգումներ են անցկացվում Կրասնոդարի, Ստավրոպոլի, Աստրախանի, Վոլգոգրադի շրջաններում, Կարաչայ-Չերքեզիայում և Ադիգեայում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամիավորումներում և ստորաբաժանումներում, ինչպես նաև Հայաստանում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում:

Հիմնական նպատակը ստուգել, թե ինչքանով են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները  պատրաստ իրականացնել հատուկ առաջադրանքներ, ինչպես նաև ստուգել մարտական պատրաստությունը:

Հանկարծակի տագնապով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում զորամիավորւմները բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի, նախագծվել են ստուգումների անցկացման վայրերը, իսկ տեխնիկան էլ արդեն տարվել է մարտական դիրքեր:

Հարավային ռազմական շրջանի զորավարժարաններում անցկացվելու են մարտական կրակով տակտիկական վարժանքներ, ինչպես նաև մարտական և հատուկ նշանակության պատրաստության ստուգողական վարժանքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *