Մարտի 11. հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ նոր կորուստի մասին

Մարտի 11-ի Ադրբեջանի ընդդիմադիր Meydan Tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը հայտնել է, որ մարտի 11-ի գիշերն Ակնայի (Աղդամ) հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանալի Չինգիզ օղլուն (Abbasov Həsənəli Çingiz oğlu): Զինծառայողը Ադրբեջանի Թովուզի շրջանի Յուխարը Օյսուզլու գյուղից էր:

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է զինծառայողի մահվան մասին լուրը։

 Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանլի Չինգիզ օղլուն (Abbasov Həsənəli Çingiz oğlu)

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանալի Չինգիզ օղլուն (Abbasov Həsənəli Çingiz oğlu)

Բացի այդ Աբդուլաևը հայտնում է նաև 2 զինծառայողի ծանր վիրավորվելու մասին, սակայն առանց լրացուցիչ մանրամասների:

Սոցցանցերի ադրբեջանցի այլ օգտատերեր ևս գրում են Աբբասովի մահվան մասին, օրինակ՝ որ զինծառայողին 20 օր էր մնացել մինչև զորացրվելը: Որոշ գրառումների հեղինակները պնդում են, որ զինծառայողը սպանվել է Թարթառի ուղղությամբ:

Հավելենք, որ բաց աղբյուրներից հայտնի է դարձել 2017 թ․ ընթացքում սպանված Ադրբեջանի ԶՈւ արդեն 17 զինծառայողի ինքնություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *