2017-ին Ռուսաստանի օդուժը ստանալու է ևս 16 միավոր ՍՈւ-34 կործանիչ-ռմբակոծիչ

Ռուսաստանի օդուժը 2017 թվականի համար պատվիրել է 16 միավոր նոր ՍՈւ-34  կործանիչ-ռմբակոծիչ: Պատվերի ընդհանուր ծավալը կազմում է 92 միավոր ինքնաթիռ: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը՝ ինքնաթիռներ արտադրող գործարան այցելության ժամանակ: Փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ զինված ուժերի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչն օդում

ՌԴ զինված ուժերի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչն օդում

ՌԴ ՊՆ տեղակալը նշել է, որ Ռուսաստանի ՊՆ-ն ՍՈւ-34 կործանիչ-ռմբակոծիչ արտադրող ՌԴ Նովոսիբիրսկի՝ Չկալովի անվան ավիաշինական գործարանի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, և գործարանը պատվիրված 92 միավոր ինքնսթիռները փոխանցելու է ամենակարճ ժամանակահատվածում:

Ըստ Բորիսովի՝ ներկայում հավաքվել է 9 միավոր ՍՈւ-34 ինքնաթիռ: ՌԴ ՊՆ արդեն համաձայնեցրել է գործարանի հետ ինքնաթիռների առաքման ժամկետները: Նա հայտնել է նաև, որ գործարանը 2018-ի սկսելու է ՍՈւ-34 ինքնաթիռների արդիականացման գործընթացը:

Բորիսովը նաև ընդգծել է, որ ՍՈւ-34 ինքնաթիռն արդարացրել է իրեն սիրիական հակամարտության ընթացքում օգտագործելիս: Ռուսաստանը այս բազմանպատակային ռմբակոծիչները 2015-ի հոկտեմբերից օգտագործում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:

Բացի այդ, 2016 թ. օգոստոսից ՍՈւ-34 ռմբակոծիչները Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչների հետ տեղակայվել են Իրանի Համադան ավիաբազայում և այդտեղից են ավիահարվածներ հասցնում Սիրիայում ԻՊ դիրքերին:

ՌԴ ՊՆ-ն Սու-34 բազմանպատակային ինքնաթիռներ ձեռքբերելու առաջին պայմանագիրը կնքնել է դեռևս 2008 թվականին: 2014-ին ՌԴ ԶՈւ-ն ստացել է առաջին Սու-34-ը: Ընդհանուր առմամբ նախատեսվում Ռուսաստանի զինուժը համալրել 150-200 նման ինքնաթիռներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *