Թուրքիայի զինուժը տանկեր և զրահամեքենաներ է փոխադրել Սիրիայի սահման

Մարտի 9-ին Թուրքիայի զինուժի տանկերից և զրահամեքենաներից կազմված շարասյունը բեռնափոխադրիչներով տեղափոխվել է Թուրքիայի հարավային Քիլիս նահանգի՝ անմիջապես Սիրիային սահմանակից Էլբեյլի գավառ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինուժը տանկեր ու զրահամեքենաներ է տեղափոխել Սիրիայի սահման

Թուրքիայի զինուժը տանկեր ու զրահամեքենաներ է տեղափոխել Սիրիայի սահման

Աղբյուրի համաձայն՝ տանկերն ու զրահամեքենաները ուղարկվել են համալրելու Թուրքիայի զինուժի՝ Սիրիայի սահմանակից զորամիավորումները:

Նշենք, որ փետրվարի 26-ին Թուրքիայի զինված ուժերը երկրի տարբեր նահանգներից կրկին զրահամեքենաներ էր տեղափոխել Քիլիս նահանգի Էլբեյլի գավառ:

Մինչ այդ՝ փետրվարի 24-ին, Թուրքիայի բանակը հայտարարել էր, թե իրենք ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Սիրիայի Ալ-Բաբ շրջանի վրա: Դրանից հետո թուրքական կողմը նշում է, որ շարժվելու են Մանբիջի ուղղությամբ, իսկ մամուլում էլ տեղեկություններ տարածվեցին Մանբիջում քրդական խմբավորումների և Թուրքիայի զինուժին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների միջև բախումների մասին:

2016-ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք և մինչև այժմ ռազմական գործողություններ է իրականացնում այդ երկրի հյուսիսում:

Միևնույն ժամանակ, Թուրքիան մշտապես հայտարարել է Սիրիայում իր ունեցած մի քանի առաջնային նպատակների մասին.

  • Թույլ չտալ, որ Թուրքիայի սահմանի երկայնքով ձևավորվի քրդական պետություն,
  •  Թուրքիայի սահմանները մաքրել «Իսլամական պետության» զինյալներից,
  • Սիրիայում օժանդակել թուրքական վերահսկողության գոտում գտնվող սուննի կառավարության ստեղծում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *