ԱՄՆ-ն կարող է 1000 զինծառայող ուղարկել Քուվեյթ՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարի համար

ԱՄՆ ղեկավարաթյունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, քննարկում է Քուվեյթում մինչև 1000 զինծառայողից բաղկացած զորախումբ տեղակայելու հարցը։  Այդ զորքերը կօգտագործվեն որպես պահեստային զորք՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին:

ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողները զորավարժության ժամանակ

ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողները զորավարժության ժամանակ

ԱՄՆ պաշտոնյաներից մեկը նշել է, որ Քուվեյթում զորքերի տեղակայումը ԱՄՆ ԶՈւ հրամանատարությանը «մեծ ճկունություն կտրամադրի», որը թույլ կտա արագ արձագանքնել մարտերում անկախատեսելի խնդիրների ժամանակ:

Միևնույն ժամանակ ԱՄՆ պաշտոնյան նշել է, որ ռեզերվային զորքերի տեղակայումը Քուվեյթում «ամբողջովին տարբերվելու է այդ երկրում ԱՄՆ ԶՈւ անմիջական ներկայությունից»: ԱՄՆ Պենտագոնի խոսնակներից Ջեֆ Դեվիսը խուսափել է մեկնաբանություններ տալ այս թեմայի շուրջ:

Մարտի 8-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն Ծովային հետևակի ստորաբաժանումներից Սիրիա է ուղարկել լրացուցիչ զորքեր «Իսլամական պետությունից» Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման համար: Այս մասին հայտնում է ամերիկյան Washington Post պարբերականի կայքը:

Սիրիայում տեղակայվել է Ծովային հետևակի 11-րդ էքպեդիցիոն ջոկատի մի մասը: Մասնավորապես ստորաբաժանման մեջ ընգրկված է 11-րդ էքպեդիցիոն ջոկատի հրետանային մարտկոցի մի մասը:

Բացի այդ, ներգրավված են լինելու նաև 4-րդ հետևակի 1-ին գումարտակի ստորաբաժանումները, որոնք կրակային աջակցություն են ցույց տալու Ռաքքայի ազտագրմանը մասնակցող ուժերին և ապահովելու են ԱՄՆ զինծառայողներին:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին ԱՄՆ ռազմածովային ուժերի Wasp և Whidbey Island դեսանտային նավերը մուտք են գործել Միջերկրական ծով։ Նավերի վրա կա շուրջ 4 հազար զինծառայող, AV-8B Harrier գրոհիչ ինքնաթիռներ, MV-22 Osprey կոնվերտոպլաններ և ուղղաթիռներ:  Նավերը և Ծովային հետևակի երկու էքսպեդիցիոն ստորաբաժանումները մասնակցելում են Միջերկրական ծովում անվտանգության պահպանմանը:

ԱՄՆ զրահապատ մեքենաներ է ուղարկել Սիրիայում ԻՊ դեմ կռվող քրդական ուժերին:

ԱՄՆ զրահապատ մեքենաներ է ուղարկել Սիրիայում ԻՊ դեմ կռվող քրդական ուժերին:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 5-ին հիմնականում քրդերից, ինչպես նաև արաբական որոշ խմբավորումներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը հայտարարել է  ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքան և հարակից տարածքները ազատագրելու «Եփրատի ցասում» գործողության մեկնարկի մասին։ SDF-ի կազմի մեջ մտնում են հիմնականում զորաջոկատներ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորումից:

Ռաքքայի գործողությունների հետ կապված տարաձայնություններ են առաջացել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: ԱՄՆ-ն «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը դիտում է որպես ԻՊ դեմ պայքարող հիմնական ուժերից մեկը և պարբերաբար օգնություն է ուղարկում: Մասնավորապես ԱՄՆ 2017-ի առաջին երկու ամիսների ընթացքում զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի քրդերին, այդ թվում նաև զրահափոխադրիչներ: Սրան հակառակ, Թուրքիան Սիրիայի քրդական կառույցները դիտարկում է իբր ահաբեկչական կառույցներ և մշտապես մեղադրում ԱՄՆ-ին ահաբեկիչներին աջակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *