ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի վարորդները վարժանքներ են անցկացնում Հայաստանում

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի անվավոր տեխնիկայի վարորդները բարձրլեռնային Կամխուդ զորավարժարանում վարժանքեր են սկսել։ Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 500 զինծառայող։ Այս մասին մարտի 9-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Մեկամսյա վարժանքների ընթացքում զինծառայողները բարձրլեռնային և դժվարանացանելի տեղանքում յուրացնելու են ԿամԱԶ,ԿՌԱԶ, Ուրալ և ՈՒԱԶ ավտոմեքենաներ վարելու հմտություններ, էքստրեմալ պայմաններում, գիշերային և ցերեկային ժամերին իրականացնելու են 30, 50, 100, և 300 կիլոմետրանոց երթեր։

ԿամԱԶ-6350

ԿամԱԶ-6350

Զինծառայողները մշակելու են նաև հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենք կիրառելու դեպքում, վթարային, հակավթարային, ինչպես նաև բնակլիմայական աղետների պայմաններում գործելու հարցեր։

Զինծառայողների գործողություններին հետևելու են անօդաչու թռչող սարքերով:

Դասընթացի ավարտից և ստուգարքները հանձնելուց հետո զինծառայողները ստանալու են ավտոտրանսպորտ վարելու թույլտվություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *