Դիարբեքիրում շարունակվում է վերջին տարիներին քրդերի դեմ ամենախոշոր գործողությունը

Մարտի 5-ից Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում մեկնարկել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ խոշոր գործողություն: Մարտի 8-ին սպանվել է մեկ թուրք զինծառայող: Գործողությունների անցկացման հրամանատարական կենտրոն են այցելել Թուրքիայի ՆԳՆ ղեկավարաը, ժանդաևրմերիայի պետը: Այս մասին հատնում են թուրքական «Անադոլու» և «Դողան» լրատվական գործակալությունները (1, 2):

Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ ջոկատայիններ

Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ ջոկատայիններ

Թուրքական կողմի տվյալներով՝ քրդական կառույցի դեմ գործողություններին ներգրավվել է շուրջ 7 հազար զինծառայող, անվտանգության աշխատակից: Նշվում է, որ սա այդ շրջանում վերջին տարիներին PKK-ի դեմ անցկացվող խոշորագույն գործողությունն է:

Հիշեցնենք, որ ինչպես հայտնի էր դարձել մարտի 6-ին՝ գործողությանը ներգրավված է 4 գումարտակ և 17 ուղղաթիռ: Լիջե շրջանի 18 շրջաններում «փողոց դուրս գալու արգելք» է հայտարարվել:

Ավելացնենք, որ մարտի 3-ին Թուրքիայի ժանդարմերիան PKK-ի դեմ գործողություններ է իրականացրել երկրի արևելյան Աղրը (Արարատ) և Թոնդրակ լեռների շրջանում (ՀՀ սահմանամերձ Աղրը և Իգդիր նահանգներ):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *