ՌԴ ԶՈւ կասպյան նավատորմը զորավարժություն է անցկացրել

Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի հրթիռային 7 նավ և ԶՈւ ռադիոտեխնիկական ծառայության պահակազորի հաշվարկները համատեղ զորավարժություն են անցկացրել: Այս մասին մարտի 7-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Կասպյան նավատորմիղի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Կասպյան նավատորմիղի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Վարժանքներին մասնավորապես ներգրավված են եղել Կասպյան նավատորմի «Դաղստան», «Թաթարստան» հրթիռային նավերը, ինչպես նաև «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի Ուստյուգ», «Վոլգոդոսնկ» և «Մախաչկալա» փոքր հրթիային նավերը:

Վարժանքների ժամանակ մշակվել են ստորջրյա և օդային թիրախների հայտնաբերման առաջադրանքներ, որոնց ժամանակ օգտագործվել է հրթիռային և հրետանային սպառազինություն:

Վարժանքներին օգտագործվել է նաև «Պոդսոլնուխ» տիպի ռադիոտեղորոշիչ կայան:

Զորավարժության հիմնական նպատակը ռադիոտեխնիկական ծառայության պահակազորի հաշվարկների և նավերի տեղակայման վայրերում ստորջրյա և օդային թիրախների հայտնաբերման գործողությունների համատեղման մշակումն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *