Իրանը ներկայացրել է տեղական արտադրության «Սաբա-248» ուղղաթիռը, որը կարող է օգտագործվել հետախուզական, որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման համար։
Ուղղաթիռը կարող է տեղափոխել բեռներ, մարդկանց (մինչև 8 մարդ)։ Այն կարող է թռչել 6 ժամ շարունակ, -25 °C մինչև +55 °C ջերմաստիճանի պայմաններում։ Այս մասին մարտի 7-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի բանակի ռազմածովային ուժերը շահագործման էին հանձնել 3 միավոր վերանորոգված Sikorsky SH-3 ուղղաթիռ։