ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Քննարկվել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հագեցման ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի և հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համագործակցությունը:
Նախարարը Տոնոյանը հյուրերին ներկայացրել է նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը:
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հագեցման ծրագրի շրջանակներում համագործակցելու պատրաստակամությունը:
Նշենք նաև, որ մարտի 6-ին ՀՀ ՊՆ տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն ընդունել էր ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովին, ինչպես նաև անցկացվել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: