Թուրքական ուժերի դեմ գործողություններում Սիրիայի քրդերը կորցրել են 4 զինծառայող

Մարտի 6-ին Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) Թուրքիայի ԶՈւ և հովանավորյալ զինյալների դեմ բախումներում կորցրել են 4 զինծառայող: Այս մասին հայտնում է քրդական «Հավար» լրատվական գործակալությունը:

Մանբիջի արաբա-քրդական ուժերը թուրքամետ զինյալների դեմ գործողություններում կորցրել են 4 զինծառայող

Մանբիջի արաբա-քրդական ուժերը թուրքամետ զինյալների դեմ գործողություններում կորցրել են 4 զինծառայող

Նշված ուժերի մեծամասնությունը Սիրիայի քրդերի «ինքնապաշտպանական ջոկատներ» զինուժի ստորաբաժանումներն են (YPG), որոնց Թուրքիան համարում է «ահաբեկչական», PKK-ի սիրիական թև:

Սակայն այդ ստորաբաժանումներին աջակցում է Միացյալ Նահանգները, ինչը բավականին բարդացնում է Թուրքիայի կարգավիճակը և գործողությունները քրդական ուժերի դեմ:

Մասնավորապես երեկ՝ մարտի 6-ին, Պենտագոնը հայտարարել էր, որ բախումներ թույլ չտալու համար սահմանափակ թվով ցամաքային ուժեր է ուղարկել Մանբիջ:

Իսկ արդեն մարտի 7-ին Թուրքիայում հանդիպել են այդ երկրի, ԱՄՆ և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը՝ քննարկելու սիրիական և իրաքյան հակամարտությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *