Մարտի 6-ին ՀՀ ՊՆ տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովին: Անցկացվել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Հանձնաժողովը ղեկավարում են հենց նշված պաշտոնյաները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներին ու հեռանկարներին, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին և գոհունակություն հայտնել դրանց կատարման ընթացքի վերաբերյալ: