Դաղստանում չորս զինյալ է վնասազերծվել

Դաղստանի Խասավյուրտի շրջանում ձեռնարկված հատուկ գործողությունների հետևանքով սպանվել են ավելի վաղ արգելափակված երկու զինյալները, ովքեր այսպես կոչված «Խասավյուրտյան» խմբավորման անդամներ էին և բազմաթիվ ծանր հանցագործությունների մասնակից:

Եվս երկու զինյալ սպանվել է շրջանի Մուցալաուլ-Թեմիրաուլ ավտոճանապարհին իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ: Սպանվածները Խասավյուրտի բնակիչներ էին՝ ծնված 1988 և 1985 թվականներին: Նրանց մեքենայում հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգ, երկու նռնակ, այլ ռազմամթերք:

Այդ մասին հայտնել է Դաղստանում ՌԴ Քննչական կոմիտեի վարչության ներկայացուցիչը:

Աղբյուր՝ http://lenta.ru/news/2012/11/16/dagestan/

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *