Ինգուշեթիայում ուժայինների դեմ ահաբեկչական գործողությունների թիվը վերջին տաս ամիսներին աճել է՝ 32-ից հասնելով 48-ի, ինչի հետևանքով 92 մարդ է տուժել, այդ թվում՝ 84 իրավապահ, որոնցից 18-ը մահացել է:
Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է Ինգուշեթիայում ՌԴ Քննչական կոմիտեի վարչության ղեկավար Իբրահիմ Մոգուշովը:
Նրա խոսքով՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ուժայինների դեմ իրականացված գործողությունների հետևանքով տուժել է 33 մարդ, այդ թվում՝ 31 իրավապահ, որոնցից մահացել է 12-ը:
Բացի այդ Մոգուշովը հայտնել է, որ այս տարի ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժել է 8 խաղաղ բնակիչ, որոնցից մեկը մահացել է, նախորդ տարի տուժել է մեկ խաղաղ բնակիչ, մահացել ևս մեկը: