Ֆրանսիայի ԶՈւ Rafale կործանիչների միայն կեսն է մարտունակ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրի ռազմաօդային ուժերի և ռազմածովային ավիացիայի ինքնաթիռների սարքինության աստիճանի մասին: Ըստ այդ տվյալների՝ 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ Ֆրանսիայի ԶՈւ Rafale կործանիչների միայն 51 տոկոսն է մարտունակ:

Ֆրանսիական Dassault Rafale կործանիչը

Ֆրանսիական Dassault Rafale կործանիչը

Այս մասին հայտնում է ֆրանսիական «L’Opinion» լրատվակայքը:

2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերում առկա 98 միավոր Dassault Rafale կործանիչի 49,3 տոկոսն է սարքին վիճակում, իսկ ռազմածովային ավիացիայի 41 միավոր Rafale ինքնաթիռից՝ 56,6 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի ԶՈւ 139 միավոր կործանիչներից 67-68 միավորը սարքին չէ:

Միաժամանակ չեն հրապարակվել Ֆրանսիայի զինված ուժերի Dassault Mirage 2000N կործանիչ-ռմբակոծիչների և Boeing KC-135FR լիցաքավորող ինքնաթիռների մասին տվյալները:

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի սպառազինությունում կա 5 տարբեր մոդիֆիկացիաների (D, -5, C, N, B) 150 միավոր Dassault Mirage 2000 կործանիչ:

Նշենք, որ նմանատիպ խնդիր կա նաև Գերմանիայում: 2016-ի դեկտեմբերին Գերմանիայի պաշտպանության նախարարությանը հայտնել էր երկրի զինված ուժերի սպառազինության մարտունակության անկման մասին: Մասնավորապես` 219 միավոր Tornado և Eurofighter Typhoon ինքնաթիռներից 69-ն են աշխատունակ: Նոր մատակարարված 5 միավոր A-400M ինքնաթիռներից միայն մեկն է պիտանի թռիչք իրականացնելու համար։ 244 միավոր «Լեոպարդ-2» տանկերից մարտունակ են միայն 132 միավորը:

Իսկ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում 2015-ի դեկտեմբերից և 2016-ի հունվարից Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռները ևս տեխնիկական խնդիրներ ունեին, չէին կարողանում գիշերային թռիչքներ կատարել, սակայն ավելի ուշ խնդիրները լուծվել էին :

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *