ԱՄՆ-ում F-22 կործանիչ է վթարվել

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, Թինդալ օդային ռազմակայանի մոտակայքում F-22 կործանիչ է վթարի ենթարկվել: Ռազմակայանի մամուլի խոսնակ սերժանտ Ռեյչել Էլիսան հայտնել է, որ օդաչուն հասցրել է լքել ինքնաթիռը:

Կործանիչը վայր է ընկել 98-րդ խճուղու մոտակայքում՝ ծառերի մեջ, ինչի պատճառով ճանապարհը ժամանակավորապես փակվել է:

Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, սակայն 190 մլն դոլար արժողությամբ այս կործանիչները տարիներ շարունակ խնդիրներ են ունեցել. 2010թ. Ալյասկայում թթվածնի համակարգի անսարքության պատճառով F-22-ի վթարից զոհվել էր օդաչուն, իսկ 2011թ. F-22-ների թռիչքը 4 ամսով դադարեցվել էր:

Ֆ-22 «Ռապտորը» 5-րդ սերնդի ամենաթանկ կործանիչն է, որը փոխարինում է Ֆ-15 «Իգլին»: Այն արտադրում են Լոքհիդ Մարտին, Բոինգ և Ջեներալ Դայնեմիքս ընկերությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *