ՌԴ Կասպիական տորմիղը 290 տարեկան է

1722 թվականին նոյեմբերի 15-ին Պետրոս I-ի հրամանով ստեղծվեց ՌԴ Կասպիական տորմիղը: Այսօր այն տոնում է իր կազմավորման 290-ամյակը:

Տորմիղը, որը ներկայումս զինված է հրթիռահրետանային, դեսանտային նավերով, առաջիկայում կհամալրվի «Կալիբր-ՆԿ» հրթիռային համակարգով սպառազինված հրթիռային չորս փոքր նավերով, պետական փորձարկման փուլում է «Մախաչկալա» հրետանային երրորդ նավը, իսկ նախագծի «Աստրախան» նավը 2012 թվականին ներառվել է տորմիղի կազմում:

Թվարկվածից բացի՝ ամռանը տորմիղը համալրվել է «Դաղստան» հրթիռային և «Վոլգոդոնսկ» հրետանային նավերով, առափնյա հրթիռային «Բալ» համակարգով: 2012 թվականի ընթացքում տորմիղի անձնակազմը 200 մարտական, 40 հակաականային և ականների տեղադրման առաջադրանք է կատարել:

«Կովկաս-2012» զորավարժություների ժամանակ միաժամանակ չորս ուղղություններով հրթիռներ են արձակվել տորմիղի 3 նավերից և առափնյա «Բալ» համակարգից ծովային թիրախի ուղղությամբ: 2012-ին տորմիղի անձնակազմը մարտական պատրաստության ծրագրի շրջանակներում ծով է դուրս եկել 156 անգամ (2011-ին այդ ցուցանիշը 85 էր):

Աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=368821973204647&set=a.249898101763702.61258.217546444998868&type=1

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *