Նոյեմբերի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Դավութoղլուն հայտարարել է, որ Թուրքիան մեկ անգամ ևս վերահաստատում է Սիրիայի ազգային կոալիցիան ճանաչելու որոշումը:
Թուրքիայի արտգործնախարարը շաբաթվա սկզբին կոչ էր արել ճանաչել նոր կազմված ընդդիմությունը, որն, ըստ նրա, ենթադրում էր, թե Թուրքիան նույնպես ճանաչել է կոալիցիան, բայց քանի որ նրա հայտարարությունը չէր հրապարակվել որպես պաշտոնական ճանաչում, Դավութoղլուն ևս մեկ անգամ հաստատում է իր իր երկրի դիրքորոշումը:
Սիրիայի ազգային կոալիցիան արդեն ճանաչել են մի շարք արաբական երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Օմանը, Քաթարը և Քուվեյթը: Նոյեմբերի 13-ին արաբական երկրներին է միացել նաև Ֆրանսիան և հայտարարել, որ կքննարկի ապստամբներին զինամթերք տրամադրելու խնդիրը անցումային կառավարության ստեղծումից հետո: ԱՄՆ հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ կոալիցիան ճանաչել որպես Սիրիայի ժողովրդի միակ ներկայացուցիչ:
Սիրիական ընդդիմության նախորդ կազմավորումը՝ Ազգային խորհուրդը, որը տեղակայված էր Ստամբուլում, նոր կոալիցիայում ունենալու է 22 տեղ: