Սիրիայում վիրավորվել է ՌԴ ԶՈւ գեներալ

Սիրիայում ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի շտաբի՝ մարտական պատրաստության հարցերով ղեկավար, գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ֆոնտանկա» առցանց թերթը:

Վիրավորվելու հետևանքով զինվորականը կորցրել է երկու ոտքը և աչքը:

Ըստ աղբյուրի՝ Միլյուխինը վիրավորվել է մոտ մեկ շաբաթ առաջ Սիրիայում և հատուկ չվերթով տեղափոխվել է Մուսկվայի Բուրդենկոյի անվան ռազմական հոսպիտալ: Հոսպիտալից պատասխանել են, որ Միլյուխինը իրենց մոտ է, սակայն ավելին ասելու իրավունք չունեն: Այս մասին ռուսաստանյան մեկ այլ աղբյուրին հաստատել են նաև ՌԴ ԶՈւ արևմտյան շրջանի շտաբից:

ՌԴ ԶՈւ գեներալ-մայոր Պյոտր Միլյուղինը. լուսանկարը՝ oblgazeta.ru-ի

ՌԴ ԶՈւ գեներալ-մայոր Պյոտր Միլյուղինը. լուսանկարը՝ oblgazeta.ru-ի

Հաղորդվում է, որ Միլյուխինը Սիրիայում ՌԴ ԶՈւ խմբավորման հրամանատար Անդրեյ Կարտապոլովի ենթական է:

Սա առաջին դեպքն է, երբ Սիրիայում ՌԴ ԶՈւ գեներալ է ծանր վիրավորվում: Մինչ այս՝ Սիրիայում Ռուսաստանի զորախմբի տեղակայումից հետո, ռուսաստանյան ուժերը կորցրել են մոտ 50 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *