Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կոտայքի մարզի Բալահովիտ ավանում նոր բնակարանների բանալիներ է հանձնել մարզի զորամասերից մեկի 33 սպաների:
Բնակարամուտի հանդիսավոր տոնակատարության ավարտին նորակառույց շենքն ու նրա բնակիչներին օրհնել է հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Կարապետյանը: Այնուհետև բնակարանների տերերն իրենք են հյուրընկալել նախարարին, ծանոթացրել բնակարանային պայմաններին:
ՀՀ զինված ուժերի սպաների համար այս տարվա ընթացքում ևս մեկ նորակառույց շենք կհանձնվի շահագործման Գյումրիում:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում զինծառայողների համար նախատեսված ևս մեկ բնակելի շենք շահագործման էր հանձնվել օգոստոսին: