Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունն Արցախի շփման գծում մնացել է լարված: Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետներով, նռնականետներով ու խոշոր տրամաչափի գնդացիրներով կրակել է շուրջ 145 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։
Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետներով ու տարբեր տիպի նռնականետներով արձակել է 111 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: