Մարտի 3-ին սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերից մեկի գրառումներից պարզ է դարձել, որ մարտի 1-ին Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մենսիմով Ջելալ Սեդուլլահ օղլուն (Mənsimov Cəlal Sədullah oğlu): Նշվում է, որ զինծառայողը մահացել է «Արցախի սահմանին մղվող մարտերում»: Հրապարակվել են նաև զինծառայողի հուղարկավորությունից լուսանկարներ:

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող Մանսումով Ջալալ Սադուլլահ օղլուի հուղարկավորությունից (Mənsumov Cəlal Sədullah oğlu)
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 2-ին, ադրբեջանական Meydan TV լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը իր ֆեյսբուքյան էջում մարտի 2-ին գրել էր, որ, նախնական տվյալներով սրտի կաթվածից, մահացել է Ադրբեջանի ԶՈւ՝ Աղջաբեդիի շրջանի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Մանսումով Ջալալ Սադուլլահ օղլուն (Mənsumov Cəlal Sədullah oğlu):
Ջալալ Մանսումովը ծնվե է 1978 թվականին՝ Ադրբեջանի Սաաթլի շրջանի Մոլլավազլի գյուղում։
Աբդուլլաևը հավելում էր, որ Սումգայիթից և Յարդըմլըից ևս սպանված զինծառայողների մասին տվյալներ կան, սակայն դրանք դեռևս չեն ճշտվել։
Ավելացնենք, որ 2017 թ․ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 16 զինծառայողի կորստի մասին։