Մարտի 2-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվական կայքը հայտնել է, որ Ադրբեջանի Բեյլագան-Աղջաբեդի (Մարտունի-Հադրութ) ուղղությամբ տեղակայված դիրքերում սպանվել է զինծառայող Սուլեյմանով Սուլեյման Էլչին օղլուն (Süleymanov Suleyman Elçin oğlu): Զինծառայողի մահվան փաստը հաստատել է նաև նրա գյուղապետը։
Սուլեյման Սուլեյմանովը ծնունդով Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլը գյուղից էր, 19 տարեկան։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական կողմի կրակոցից։
Դատելով հրապարակված տեղեկություններից՝ միջադեպը գրանցվել է այսօր՝ մարտի 2-ին։ Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս որևէ տեղեկություն չի տարածել։
Հավելենք, որ 2017 թ․ բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքւոմ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 15 սպանված զինծառայողի ինքնություն։
One response to “Մարտի 2-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող”