Կաբարդինո Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում այսօր առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում 3 կգ տրոտիլ հզորությամբ ինքնաշեն ռումբ է պայթել, ինչի հետևանքով մեկ մարդ բեկորային վնասվածքներ է ստացել:
Այդ մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությունից և հավելել, որ ռադիոկառավարվող պայթուցիկը տեղադրված է եղել մայթի մոտ՝ գետնի մակերեսին: