Ռազմական համագործակցությունն ընդլայնվում է

Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 15-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային և ռազմական նորանշանակ կցորդ, գնդապետ Սեբաստիան Լեմաշին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-չեխական պաշտպանական համագործակցությունը, քննարկել երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Շարունակելով ռազմական կցորդների թեման՝ նշենք, որ նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարությունը, ՊՆ ներկայացմամբ, Բելառուսի և Ֆրանսիայի Հանրապետություններում ռազմական կցորդների հաստիքներ ստեղծելու որոշում է կայացրել: Այդ մասին տեղեկացնում է News.am-ը:

Ըստ ՊՆ տեղեկանքի՝ որևէ երկրում ռազմական կցորդ ունենալը կարեւոր քաղաքական գործոն է, որը վկայում է, որ տվյալ պետության հետ մեծածավալ միջազգային ռազմական ծրագրերի բացակայության պարագայում անգամ ՀՀ-ն մեծ կարեւորություն է տալիս այդ երկրի հետ իր համագործակցությանը:
Աղբյուր՝ http://news.am/arm/news/128652.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *