Այսօր՝ մարտի 1-ին, Երևանի Հայկական բժշկական ինստիտուտում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի մեկն է եղել Քաղաքացիական պաշտպանության օրվա կապակցությամբ Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում անցկացվող 73 հատուկ տակտիկական ուսումնավարժություններից: Այս մասին հայտում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Ուսումնավարժության թեման էր «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը»:
Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ ռմբակոծվել էր Հայկական բժշկական ինստիտուտը, որի հետևանքով վնասվել էր հիմնական մասնաշենքի ձախ հատվածը, առաջացել էին հրդեհի օջախներ, փլուզումներ և կային պայմանական տուժածներ:
Սահմանված ժամին «Օդային տագնապ» ազդանշանից հետո շենքի նկուղում կազմակերպվել է աշխատակիցների և ուսանողների պատսպարումը, իսկ ազդանշանի ավարտից հետո՝ նաև անվտանգ տարածք տեղափոխումը:
Այնուհետև «911» ծառայություն ահազանգից հետո ժամանել են նաև հրշեջ-փրկարարներն ու սկսել են դպրոցի տարածքում իրականացնել բացազատման, հետախուզության և հրդեհաշիջման աշխատանքներ:
Վարժանքի երկրորդ հատվածում ինժեներասակրավորական խումբը վնասազերծել և անվտանգ վայր է տեղափոխել ինստիտուտի ավտոկայանատեղիում, հետախուզության կողմից հայտնաբերված չպայթած ավիացիոն ռումբը:
Այն ԲՈւՀ-երում ու հանրակրթական դպրոցներում, որոնք ընդգրկված չեն ՀՀ ԱԻՆ կողմից անցկացվող ուսումնավարժություններում, մարտի 1-ին առաջին դասաժամի 20 րոպեն նվիրված է եղել ՔՊ համաշխարհային օրվան և քաղպաշտպանության խնդիրներին:
Մարզերում անցկացվելիք վարժանքների թեմաներին և ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ: