Չինաստանը հայտնում է հարվածային ԱԹՍ-ների արտահանման խոշորագույն պայմանագրի մասին

Փետրվարի 28-ին Չինաստանի պետական Xinhua News լրատվական գործակալությունը հայտնել է, որ Չինաստանը ստորագրել է «Պտերոդակտիլ-2» (Wing Loong II) հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման խոշոր պայմանագիր:

Չինաստանյան աղբյուրը հայտնում է, որ ԱԹՍ-ի արտահանման մրցույթը շահել են դեռևս փետրվարի 27-ին առաջին թեստային թռիչքից առաջ: Սակայն առայժմ անօդաչուները գնող երկիրը, պայմանագրի գումարը և մատակարարվելիք սարքերի քանակը չեն բացահայտվում:

Չինաստանի արտադրության «Պտերոդակտիլ-2» (Wing Loong II) հարվածային անօդաչու թռչող սարքեր

Չինաստանի արտադրության «Պտերոդակտիլ-2» (Wing Loong II) հարվածային անօդաչու թռչող սարքեր

Նման պայմանգրի ստորագրմամբ Չինաստանը դառնում է ԱՄՆ-ից հետո ԱԹՍ արտահանող երկրորդ խոշոր երկիրը: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ իր տեսքով և մարտավարատեխնիկական բնութագրով չինական ԱԹՍ-ն նման է Միացյալ Նահանգների արտադրության MQ-9 Reaper խոշոր հարվածային ԱԹՍ-ին:

«Պտերոդակտիլ-2» (Wing Loong II) հարվածային ԱԹՍ-ի ՄՏԲ.

  • Թևերի բացվածը — 20մ,
  • Երկարությունը — 11մ,
  • Սպառազինությունում — «օդ-ցամաք» տիպի ավիառումբեր, հրթիռներ,
  • Թռիչքի առաստաղը — 9000 մ,
  • Առավելագույն արագությունը — 370 կմ/ժ,

Ամերիկյան Reaper ԱԹՍ-ի թռիչքի առաստաղը շուրջ 15 կմ է, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 400 կմ/ժ-ը: Ամերիկյան անօդաչուի թռիչքի տևաղությունը ևս փոքր-ինչ գերազանցում է չինականինը՝ 20 ժամի փոխարեն շուրջ 24 ժամ:

Ավելացնենք, որ չինական ԱԹՍ-ն առաջին անգամ ցուցադրվել է 2016 թ.: Այն նախատեսված է հետախուզման, ավիահարվածների, ռադիոէլեկտրոնային պայքարի համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *