ԵԱՀԿ դիտարկում Արցախի Ասկերանի ուղղությամբ

Մարտի 1-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Այս մասին հայտնում է Artsakhpress լրատվական գործակալությունը` հղում անելով Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել  են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպրշիկը  և նրա  դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա)  և Խրիստո Խրիստովը  (Բուլղարիա):

Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեղիա),  ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Արցախի ԱԳ նախարարը ընդունել է խի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Արցախի ԱԳ նախարարը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Նշենք, որ փետրվարի 28-ին Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դեսպան Անջեյ Կասպրշիկին: Կողմերը քննարկել են Արցախի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժեր հարձակման փորձին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։ Փետրվարի 28-ին Կասպրշիկին ընդունել է նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *