Թուրքիայի զինված ուժերի ԳՇ կայքը հրապարակել է ԶՈւ թվաքանակը՝ 2017 թ. մարտի 1-ի դրությամբ: Ըստ այդ տվյալների՝ թուրքական զինուժի և պաշտպանության նախարարության անձնակազմը 407.317 է, որից 38.607-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 368.710-ը՝ զինծառայողներ։
Թուրքիայի ԶՈւ պրոֆեսիոնալ անձնակազմի թվաքանակը գրեթե չի պակասել և կազմում է նույնքան՝ շուրջ 153 հազար: Փոխարենը շուրջ 7 հազարով աճել է զորակոչված անձնակազմը՝ 2017 թ. փետրվարի 1-ի դրությամբ կազմելով 215.322 զինծառայող:
Համաձայն հրապարակված տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 201 է: Փետրվարին հրապարակված տվյալների համեմատ փոփոխություն չկա, սակայն հունվարի համեմատ 2 գեներելով պակասել է: 2016 թ. հուլիսին՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից առաջ, թուրքական զինուժում առկա գեներալներից և ծովակալներից 223-ը ներկայում այլևս չի ծառայում, շուրջ 150-ն անցնում են տարբեր քրեական գործերով:
Սպաների թիվը 25518 է, ենթասպաների թիվը՝ 64059-ը: Այս երկու տվյալներում ևս նախորդ ամսվա համեմատ գրեթե փոփոխություն չկա: Պրոֆեսիոնալ սերժանտների (հատուկ պայմանագրային եֆրեյտորներ) թիվը հունվարի դրությամբ 47294 է:
Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. մարտի դրությամբ. աղյուսակ.
Զինվորական կոչում | փետրվար | մարտ |
Գեներալ, ծովակալ | 201 | 201 |
Սպաներ | 25.728 | 25.518 |
Ենթասպաներ | 64.655 | 64.059 |
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ | 47.167 | 47.294 |
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ | 16.018 | 16.316 |
Պրոֆեսիոնալ անձնակազմ | 153.769 | 153.388 |
Զորակոչված անձնակազմ | 208.515 | 215.322 |
Քաղաքացիական կազմ (ՊՆ, ԶՈւ) | 38.915 | 38.607 |
Ընդհանուր թվաքանակ | 401.199 | 407.317 |
Պայմանագրային զին. թիվը տոկոսով | 42% | 42% |
One response to “Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. մարտի դրությամբ. աղյուսակ”