Սիրիայի կառավարական ուժերը Պալմիրայից 1-2 կմ հեռավորության վրա են

Փետրվարի 28-ի դրությամբ Սիրիայի կառավարական ուժերը, տարբեր հաշվարկներով, Պալմիրա քաղաքին մոտեցել են մինչև 1-2 կմ հեռավորությամբ՝ երկու զուգահեռ ուղղություններով: Սակայն «Իսլամական պետությունը» մեծացրել է իր զինտեխնիկայի և ստորաբաժանումների քանակը քաղաքում, ինչը ենթադրում է բավականին երկար մարտեր՝ Պալմիրայում հաստատվելու համար:

Արաբական «Ալ-Մասդար» լրատվակայքը նշում է, որ կառավարական ուժերը քաղաքին մոտեցել են  ուղիղ 1 կմ հեռավորության վրա: Սիրիայի բանակի կազմում ներառված են տանկային, հրետանային բրիգադների ստորաբաժանումներ: Ավիահարվածներով աջակցում են ՌԴ օդատիեզերական ուժերը:

Միևնույն ժամանակ «Իսլամական պետությունը» տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ԻՊ-ին պատլանող Տ-72 տանկը մարտեր է վարում Սիրիայի բանակի դեմ: Բացի այդ, հրրապարակվել են նաև տարբեր այլ զինտեխնիկայի օգտագործումը փաստող լուսանկարներ:

ԻՊ-ն հակատանկային հրթիռ է օգտագործում Պալմիրան գրոհող Սիրիայի բանակի դեմ

ԻՊ-ն հակատանկային հրթիռ է օգտագործում Պալմիրան գրոհող Սիրիայի բանակի դեմ

Պալմիրա քաղաքը՝ 2017 թ. դրությամբ

Պալմիրա քաղաքը՝ 2017 թ. դրությամբ

Հիշեցնենք, որ 2016-ի մարտի 23-24-ին Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել էր ազատագրել ԻՊ վերահսկողության տակ գտնվող Պալմիրա պատմական քաղաքը (Թադմոր)։ Սակայն Սիրիան այն կարողացավ պահել մինչև 2016 թ․ դեկտեմբեր, երբ իսլամիստներին հաջողվեց կրկին գրավել քաղաքը:

2017 թ. փետրվարին կառավարական ուժերը նոր հարձակում են սկսել՝ փորձելով վերանվաճել պատմական քաղաքը, որը կարող է դառնալ նաև Դեր Զորի ուղղությամբ հարձակվելու համար բավականին արդյունավետ հենակետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *