Փետրվարի 27-ին Թուրքիայի ռազմօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Ավիահարվածների արդյունքում խոցվել է քրդական կառույցի 5 թիրախ: Գործողությունը իրականացնելուց հետո Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները վերադարձել են տեղակայման վայր:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի զինուժը հաճախ է հարվածում Իրաքում քրդերի դիրքերին: Միայն փետրվարի 19-ին և 20-ին Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռները 3 առանձին ավիահարված են հասցրել PKK-ի դիրքերին Իրաքի Զափ և Ավաշին-Բասյան շրջաններում: