Պաշտպանության բանակում անցկացվել են պահեստազորայինների հավաքներ

ՊԲ առանձին հրետանային զորամասերից մեկում պահեստազորի շարքային կազմի հետ անցկացվել են ուսումնավարժական հավաք-պարապմունքներ։ Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորադաշարի փետրվարի 25-ի թողարկումից։

Տեսանյութից պարզ է դառնում, որ վարժանքներին կիրառվել է «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգ։

Պահեստազորայինների վարժանքներին կիրառվել է «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգ

Պահեստազորայինների վարժանքներին կիրառվել է «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգ

Վարժանքներին շեշտը դրվել է մասնագիտական, մարտավարական տեխնիկական պատրաստությունների վրա։ Հավաքների ղեկավարության կողմից ուսումնասիրվել և ուսումնական ծրագրում ներառվել է նաև ապրիլյան պատերազմի փորձը։

Հավաքների նպատակն այն է, որ պահեստազորայինները վերհիշեն և ամրապնդեն իրենց գիտելիքներն ու ունակությունները։ Հավաքների վերջում պահեստազորայինները հանձնել են ստուգարքներ։

Նշենք, որ Պաշտպանության բանակի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն` պահեստազորայինների ուսումնավարժական հավաքներ էին անցկացվել նաև այս տարվա հունվարին՝ ըստ առանձին մասնագիտական ուղղությունների: Նմանատիպ հավաքներ Պաշտպանության բանակում անցկացվել էին նաև 2016-ի սեպտեմբերին:

Ավելի վաղ՝ հունվարի 15-ին, ՀՀ Պաշտպանության նախարարը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ ՀՀ գրեթե 200 հազար քաղաքացի անցել է մարտական հերթապահություն և այսօր պահեստազորում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *