Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ նկատել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում:
Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
ՊԲ տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր:
Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն ընդունում է, որ կորուստներ ունի | Ռազմ.info