Իրաքի կառավարական բանակը Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության վեցերորդ օրը մուտք է գործել քաղաքի արևմտյան մասի շրջակայք: Սակավ բնակեցված տարածքներից մարտերն աստիճանաբար տեղափոխվում են խիտ բնակեցված թաղամասեր, ինչն ավելի է դժվարացնում մարտերի ընթացքը: Այս մասին հայտնում է BBC լրատվակայքը:
#جهاز_مكافحة_الارهاب دخول ??#لحي_المأمون
Iraqi Counter Terrorism forces entering Al Mamoun nieghberhood in the West coast of #mosul#تسنيم? pic.twitter.com/di5ZILa4a4— ﴿ تہسہنيہم♛الہحہشہد (@lavender_odor) February 23, 2017
Իրաքի կառավարական բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումների խոսնակը Reuters գործակալությանը հայտնել է, որ իրենք մարտեր են մղում Մոսուլի արևմտյան Թալ ալ-Ռուման և ալ-Մամոուն թաղամասերի համար, շուտով դրանք կազատագրվեն:
Մինչ այդ՝ փետրվարի 23-ին, Իրաքի կառավարական բանակը ազատագրել էր Մոսուլ քաղաքի օդանավակայանը և մոտաակայքում գտնվող «Գազանի» ռազմաբազան: Այս տարածքների ազատագրումը կարևոր քայլ էր քաղաքի արևմտյան մասի ազատագրման գործողության շրջանակներում, քանի որ դրանք Մոսուլի արևմուտքում ահաբեկիչների պաշտպանության առաջին գիծն են: Օդանավակայանի ազատագրումից հետո ԻՊ-ի համար դժվար է քաղաքի հարավից արևմուտք աջակցություն ստանալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 19-ին, Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել էր ԻՊ-ից Մոսուլի արևմտյան մասի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Գործողության շրջանակներում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ևս ավիահարվածներ է հասցնում քաղաքի ԻՊ դիրքերին։